Փրկարարները դի են դուրս բերել Փամբակ գետից

Փրկարարները դի են են դուրս բերել Փամբակ գետից
Shamshyan.com–ն ավելի վաղ գրել էր, որ «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհի անզգուշաբար ընկել է գետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մայիսի 15-ին` ժամը 14:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ:
Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մայիսի 17-ին` ժամը 14:55-ին, փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ․) և դուրս բերել գետից:
Փրկարարները դի են են դուրս բերել Փամբակ գետից
Նշենք, որ shamshyan.com–ը ավելի վաղ հայտնել էր, որ «Եդեմ» ռեստորանի աշխատակիցներից մեկը` Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, անզգուշաբար ընկել է գետը։