ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը հայտնվել է այն ձեռնարկությունների ցանկում, որոնք տուգանվել են ապրիլին ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ընկերությունը տուգանվել է գրեթե 380 հազար դրամով։ Մյուս խոշոր ձեռնարկությունը «Էվրիկա» սուպերմարկետների ցանցն է, որը տուգանվել է 10 մլն դրամով։
Տուգանված ընկերությունների թվում է նաև CPS բենզալցակայանների ցանցը։
2024 թ–ի ապրիլի ընթացքում ընդհանուր առմամբ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և շուրջ 251 մլն դրամի չափով տուգանք։
Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 102.64 մլն դրամի չափով: