Լիբանանի արևելքում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը

ՀԱՄԱՍ-ի հրամանատարից բացի զոհվել է նաև նրան ուղեկցողներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարը զոհվել է Լիբանանի արևելյան Բեքաա նահանգի Ալ-Մասնաա շրջանում իսրայելական ավիահարվածի հետևանքով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ իսրայելական ԱԹՍ-ն հարված է հասցրել ավտոմեքենային Ալ-Մասնաա շրջանում, որը գտնվում է Սիրիայի հետ Լիբանանի սահմանի մոտ:
«Հարվածը հանգեցրել է ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Շուրահբիլ աս-Սեյիդի մահվան, որը պատասխանատու էր Բեքաայի շրջանի համար», - հայտնել է աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի հրամանատարից բացի զոհվել է նաև նրան ուղեկցողներից մեկը:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։