ՀՀ–ի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպմանը ներկա է եղել Չունգոնգը

ՀՀ–ի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը
Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հիմնական հանդիպումը կայացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ԱԺ մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը երեկ հայտնել էր, որ մինչ հիմնական հանդիպումը նրանք կարճ առանձնազրույց են ունեցել։
«Սիմոնյանն ու Գաֆարովան հանդիպել են Ժնևում Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում»,– ասված է ԱԺ–ի այսօրվա տարածած հաղորդագրությունում։
Հանդիպումը տեղի է ունեցել IPU–ի միջնորդությամբ։ Ներկա է եղել նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։
Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել նաև մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։