Գիշերը հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում

Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքները
Նախնական տվյալներով` ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել հրդեհի մասին։
Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքները
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք։
Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքները
Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ Դ. Սարգսյանը, Տ․ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։
Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքները