ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նշված առևտրային կենտրոններում տարբեր հասցեներով խուզարկություններ են իրականացվում տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում»,– ասացին ՔԿ–ից։
Այս պահին հավելյալ տեղեկություն չի տրամադրվում` ելնելով նախաքննության շահերից։