ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել անդամ երկրներում դադարեցնել ՌԴ երեք լրատվամիջոցների և Պրահայում տեղակայված Voice of Europe պորտալի հեռարձակման գործունեությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵՄ–ում ևս չորս լրատվամիջոցների հեռարձակումը, որոնք տարածում և աջակցում են ռուսական քարոզչությանը և Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին։ Դրանք են Voice of Europe–ը, ՌԻԱ Նովոստին, Իզվեստիան և Ռոսիյսկայա գազետան», - ասվում է հաղորդագրությունում։
Ընդ որում, նշվում է, որ ԶԼՄ-ների հեռարձակման արգելքը չի խոչընդոտի լրագրողների գործունեությանը։ Նրանք կարող են ԵՄ տարածքում հետազոտություններ և հարցազրույցներ անել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան կայծակնային արագությամբ կպատասխանի, եթե Արևմուտքը միջոցներ ձեռնարկի ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ:
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է սրվում։ 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձևէ ընդունել, որում խոսվում է ռուսականԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում, որպես գլխավոր սպառնալիք են նշվել Sputnik-ը և RT-ն: Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ինմեղադրել են ԱՄՆ-ում ևՖրանսիայում ընտրություններին միջամտելու մեջ, սակայն ոչ միապացույց չեն ներկայացրել: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները նմանհայտարարությունները մերկապարանոց են անվանել։
Վերջին շրջանում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշորագույն ԶԼՄ-ների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը Եվրամիության տարածքում: Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրների ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար: