Երևանում բացվել է ակնաբուժական նոր կլինիկա` «Աչքի առողջության ինստիտուտ»

Երևանում բացվել է ակնաբուժական նոր կլինիկա
Առողջապահության նախարարը շրջայց է կատարել կենտրոնում` հատկանշելով Հայաստանում նոր չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայությունների կազմակերպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Երևանում բացվել է առողջապահության նախարարությանը կից նորակառույց ակնաբուժական կլինիկա։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Աչքի առողջության ինստիտուտը» հանդիսանալու է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի բազա։
Երևանում բացվել է ակնաբուժական նոր կլինիկա
«Կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Կլինիկայի բացմանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը, ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, ԱԱԻ Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ Արտաշես Զիլֆյանի հետ շրջայց է կատարել կենտրոնում` հատկանշելով Հայաստանում նոր չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայութունների կազմակերպումը: