Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Դրոնների հարձակում Սևաստոպոլի վրա. դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել

Սևաստոպոլ. Արխիվային լուսանկար
Մարզպետը նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի կետային անջատումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. «Սևաստոպոլ» էլեկտրակայանը տուժել է քաղաքի վրա գիշերային հարձակումից։ Էլեկտրամատակարարման վերականգնման ընթացքում դպրոցներում, միջնակարգ կրթության հաստատություններում և մանկապարտեզներում դասերը չեղյալ են հայտարարվել, հայտնել Է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:
«Մասնագետներն ամեն ինչ անում են գիշերային հարձակումից հետո «Սևաստոպոլ» ենթակայանի աշխատանքն ամբողջությամբ վերականգնելու համար, սակայն դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ նախնական գնահատականներով՝ մոտ մեկ օր», - գրել է Ռազվոժաևը Telegram - ի իր ալիքում:
Քանի դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, քաղաքը չի կարողանա բավարար քանակությամբ էներգիա ստանալ։ Մարզպետը նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի կետային անջատումների մասին։
Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել Է, ռուս զինվորականները գիշերը հաջողությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային գրոհը Սևաստոպոլի վրա, ոչնչացվել են տասնյակ ԱԹՍ-ներ և ավելի քան հինգ անէկիպաժային մոտորանավակներ։