Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման ժամանակ. մարզպետ

Մարզպետի խոսքով` երկու բնակիչներն էլ եկել են գյուղ չնայած նրան, որ գյուղում մնալն արգելված է եղել արտակարգ դրության ռեժիմի պատաճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Բելգորոդի շրջանի Նովայա Նաումովկա գյուղում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, մեկը տուժել է Ուկրաինայի ԶՈւ–ի կամիկաձե-դրոնների հարձակման հետևանքով։ Այդ մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի տղամարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և տեղում մահացել։ Երկրորդ տղամարդը վնասվածքներ է ստացել, բայց ինքնուրույն վարել է մեքենան ու հասել մարզային կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն և հետագա բուժման համար տեղափոխել շրջանային կլինիկական հիվանդանոց»,- գրել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով` երկու բնակիչներն էլ եկել են գյուղ, չնայած նրան, որ գյուղում մնալն արգելված է եղել արտակարգ դրության ռեժիմի պատաճառով։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով` այդ թվում անօդաչու թռչող սարքերի միջոցով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։