ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը։
X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն`
Հաջիևը հանդիպել է ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի առաջին տեղակալ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Յուրի Քիմի ու պետքարտուղարի՝ ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Գիլքրիստի հետ։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության միջավայրը։