Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը գլխավոր դատախազ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Պաշտոնավարել է 2016-ից մինչև 2022 թվականը։
Արթուր Դավթյանը հայտարարել է, որ նույնպես պահանջում է Փաշինյանի հրաժարականը և ստորագրել է դասախոսների հայտարարությունը։