Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան

Sputnik
Յուրքանչյուր հորդառատ անձրևից հետո փողոցում և տանը մարդիկ հիշում են Վեոլիա ջրին։ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի օպերատորի ուղիղ պարտականությունն է հեղեղատարները մաքրելը։
Արդարացումները կարող են շատ լինել`հեղեղատար համակարգը հին է, հավաքարարներն աղբը լցնելով խցանում են դրանք, անբարեխիղճ բնակիչներն իրենց տան կոյուղին միացնում են անձրևատարներին և վերջապես քաղաքում կան հատվածներ, որտեղ հեղեղատարներ ընդհանրապես չկան։ Խնդիրն այսպիսով ունի բազմաթիվ պատասխանատուներ։
Ինչ անել որ ամեն անձրևից հետո Երևանը չխորտակվի. Sputnik Արմենիան զրուցել է ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Կարապետ Օհանյանինի հետ։