Հայաստանը չպետք է խոսի զիջողի դիրքերից. Արտակ Փիլոյան

Sputnik
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Տավուշի սահմանային գյուղերի նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները։ Տեղի ունեցածը Փաշինյանը համարել է մեծ հաջողություն։ Սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ. քարտեզներով։ Փաշինյանի խոսքով` հայկական կողմի համար սկզբունքային է եղել, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատվածը վերարտադրվի։ Հաստատվեն այն սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման պահին։
ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Արտակ Փիլոյանը արդարացված է համարում խորհրդային տարիների վերջին քարտեզների հիմքով սահմանանազատումը, սակայն կարևոր է համարում, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խոսի ինչպես հավասարը հավասարի հետ և ոչ թե` զիջողի դիրքերից։