ՌԴ-ն և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ի ինտեգրման ջանքերը

Երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը ինտեգրացիոն կառույցներում, ընդհուպ մինչև դրանց զուգակցումը եվրասիական մեծ գործընկերության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՌԴ-ն և Չինաստանը մտադիր են շարունակել ԵԱՀԿ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության ինտեգրմանն ուղղված ջանքերը: Տեղեկությունը ռուս-չինական բանակցությունների արդյունքներով լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, մեր երկրները տրամադրված են շարունակել ջանքերը ԵԱՏՄ-ի և չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների համակցման ուղղությամբ՝ հեռանկարում եվրասիական մեծ գործընկերության ձևավորման նպատակով», - ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան ու Պեկինը պաշտպանում են միջազգային իրավունքը, մշակութային-քաղաքակրթական բազմազանությունը, շահերի հավասարակշռությունը, այդ դիրքերից Ռուսաստանն ու Չինաստանը արդյունավետ փոխգործակցում են ԲՐԻԿՍ-ում և ՇՀԿ-ում:
Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում: