Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել

Կոչ է արվում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ընդունած բանաձևը
Նշվում է, որ միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից։
Հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է արվում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։
«Ընդգծելով 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ բանաձևը խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը»,– նշված է հաղորդագրությունում։
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը ողջունում է նաևՀայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը ողջունում է նաևՀայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
«Բանաձևն ընդգծում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարևոր հանձնառությունը` աջակցելով է ԵՄ-ի դերի մեծացմանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում»,– ասված է բանաձևում:
Խրախուսվել է նաև Լյուքսեմբուրգի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական և կրթական կապերի ամրապնդումը: