ՀՀ–ում կհիմնադրվի «Սպորտի կառավարման կենտրոն»

Արխիվային լուսանկար
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը կվերապահվի ՀՀ ԿԳՄՍՆ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ–ում կհիմնադրվի «Սպորտի կառավարման կենտրոն»։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ ընկերության կանոնադրական կապիտալը կսահմանվի 50 000 դրամ, որը համապատասխանում է 50 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը կվերապահվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
«Սպորտի կառավարման կենտրոնի» խորհրդի լիազոր մարմնի կազմում կընդգրկվեն ՀՀ ֆինանսների նախարարությունից` մեկ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` մեկ և մարզաշխարհի հանրաճանաչ մեկ ներկայացուցիչ։