Գարեգին Բ–ն և Նուբար Աֆեյանը խոսել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին

Զրուցակիցները կարևորել են հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ու անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանն այսօր խոսել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել Արցախի, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ու անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանն ու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-սփյուռք կապին, սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը։
Մայր աթոռը իշխանություններին կոչ է անում հրաժարվել պարտվողական գործելաոճից