Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է 70 կոնվենցիա և միացել 12 մասնակի համաձայնագրի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Ստրասբուրգում է, ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ։
ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:
Օվիեդոյի կոնվենցիան միջազգային միակ իրավական գործիքն է, որը սահմանում է բժշկության և կենսաբանական բժշկության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները:
Հայաստանը 37-րդ երկիրն է, որ միանում է կոնվենցիային: