Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան

Sputnik
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համագյուղացիներին ասել է, որ համակարծիք է նրանց հետ ու պատրաստ է նրանց կողքին կանգնել։
Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ից այցելել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։ Բնակիչներն էլ ոտքի են կանգնել իրենց անհամաձայնությունը հայտնելու սահմանազատման արդյունքների առնչությամբ։
«Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,-հայտարարել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։
Գյուղացիներն էլ նշեցին, որ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։ «Դու մեզ միացի, մենք էլ քո հետ ենք։ Հրաժարական տալ պետք չի»,–ասացին հավաքված կիրանցիները։