Արևմուտքից ճնշումը սպասելի էր. Մելիքյան

Sputnik
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանի գոյատևումը որպես պետություն վտանգված է»,-Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների հետ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվին։
Նախագահ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել վիճահարույց օրենքի վրա։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն էլ հայտարարել էր, թե «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը կփակի Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ։
Ըստ Լանդսբերգիսի` Վրաստանի կառավարությունը դեռ կարող է փրկել իրավիճակը։ «Դրա համար իշխող կուսակցությունը պետք է ամբողջությամբ հետ կանչի արդեն ընդունվածը օրենքը»,-ընդգծել էր Լիտվայի արտգործնախարարը։
Վրաստանում ընթացող զարգացումների և այդ երկրի ներքին գործերին Արևմուտքի միջամտության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նշել է, որ Արևմուտքից Վրաստանի վրա ճնշումը սպասելի էր։