Վրաստան այցելելու համար կյանքի և առողջության ապահովագրությունը դեռ պարտադիր չէ. ՀՀ ԱԳՆ

Զբոսաշրջիկներ
Վրաստանի իշխանությունները գործընթացի վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության իրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց չկա։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Բադալյանը նշել է, որ այդ ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով։