Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզ է մեկնել

Ֆրանսիայում Ավինյանը կհանդիպի Փարիզի քաղաքապետի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնել է Փարիզ։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քաղաքապետը պաշտոնական պատվիրակության հետ Փարիզում կլինի մայիսի 15-ից 19-ը։
«Այցի ընթացքում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ»,– նշվում է հաղորդագրությունում։
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ:
Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնում է Փարիզ