Ստամբուլի կենտրոնում հրդեհ է բռնկվել պատմական եգիպտական շուկայում. կադրեր

Այս պահին տուժածների մասին տեղեկություն չկա:
Sputnik
Հրդեհն ընդգրկել է Ստամբուլի կենտրոնում զբոսաշրջիկների շրջանում հայտնի պատմական եգիպտական շուկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
«Հրդեհը սկսվել է Էմինենյու շրջանի պատմական եգիպտական շուկայում, մեր գործընկերները սկսել են մարել այն», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Տեղական ժամանակով ժամը 11.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրշեջների խոսքով՝ հրդեհը բռնկվել է ռեստորաններից մեկի շուկայի տանիքում, տուժածներ այս պահին չկան:
Հրդեհ է բռնկվել Մոսկվայի ամենամեծ շուկայում. կադրեր
Եգիպտական շուկան կառուցվել է 17-րդ դարում, վերջին մեկ տարվա ընթացքում շուկայում իրականացվել է որոշ առևտրային շարքերի վերակառուցում։