Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Շվեդիան զինվորներ չի ուղարկի Ուկրաինա, բայց անհրաժեշտության դեպքում կքննարկի գաղափարը․ ՊՆ

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շվեդիան լրացուցիչ 28 մլն դոլար կհատկացնի պաշտպանության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Շվեդիան չի պատրաստվում անձնակազմ ուղարկել Ուկրաինա, սակայն հնարավոր է համարում դիտարկել նման տարբերակը, եթե ՆԱՏՕ-ի դաշնակիցներն առաջարկեն: Breaking Defense պարբերականի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։
«Հիմա կոնկրետ առաջարկ չկա։ Եթե այն լինի, մենք կարող ենք քննարկել», – ասել է Յոնսոնը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շվեդիան լրացուցիչ 28 մլն դոլար կհատկացնի պաշտպանության համար և 85 մլն դոլար կստանա վերաբաշխման դեպքում: Գումարը հատկացվել է «երկրի պաշտպանունակության ամրապնդման» համար։ Նշվում է նաև, որ շվեդական պաշտպանական արդյունաբերությունը վերելք է ապրում Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարելու պատվերների ավելացման ներքո, ինչպես նաև գտնվում է վերազինման գործընթացում: Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը: