Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մայիսի 16–17–ը կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին»,– նշել է խոսնակը:
Բադալյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: