Մեծ Հայրենականի հուշարձանի պղծումն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Մոսկվան, ԱԳՆ խոսնակի պնդմամբ, Երևանի և Բաքվի հետ վստահելի երկխոսության մեջ է հուշարձանների պահպանության հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Մեծ Հայրենականի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախում հուշարձանների պղծման մասին հարցին:
«Մենք պարբերաբար բարձրացնում ենք այդ թեման երկու կողմերի հետ շփումներում։ Մի՛ մտածեք, որ մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Մեր մոտեցումը հայտնի է»,- հայտարարել Է Զախարովան։
Նա կրկին կոչ է արել Բաքվին և Երևանին խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պայքար չտանել հուշարձանների դեմ։
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի ԼՂ–ում Մեծ հայրենականի հուշարձանների պղծման նյութերը. ՌԴ ԱԳՆ
Զախարովան նշել է նախնիների հիշատակը հարգելու, վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը, առանց որի տարածաշրջանում խաղաղության հասնելը չափազանց դժվար կլինի:
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի ԼՂ–ում Մեծ հայրենականի հուշարձանների պղծման նյութերը. ՌԴ ԱԳՆ