«Մեր կողմից զիգզագներ չեն եղել». Զախարովան՝ Երևանի հետ հարաբերությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել մնացած հարցերի պատասխանները հարցնել Երևանից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուսաստանը միշտ եղել է և հավատարիմ է, և ելել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ջերմացման շանսեր կան։
«Դա պատմականորեն եղել է, դա երկկողմանի երթևեկություն է։ Մեր կողմից այդ նույն փողոցում երբեք զիգզագներ չեն եղել, իսկ մնացածը հարցրեք պաշտոնական Երևանին»,- ասել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 8-ին կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նույն օրը կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: