ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուս երգիչ Նիկոլայ Նոսկովի մոտ թոքային զարկերակի խցանում է ախտորոշվել, նրա վիճակը միջին ծանրության է, հայտնում է Mash-ը:
Նշվում է, որ արտիստի մոտ թոքաբորբի ֆոնի վրա թրոմբոէմբոլիա են ախտորոշել։ Նրա մոտ նաև շնչառական անբավարարություն է առաջացել։
Նշենք, որ Նոսկովի առողջական խնդիրների և ինսուլտի ֆոնին 2017 թվականին բժիշկները նրան ավելի ուժեղ դեղեր էին նշանակել։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի վաղ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Նոսկովը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել էր թոքաբորբի կասկածանքով: