ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է փետրվարի 14-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվող 52-ամյա Ալբերտ Ս.–ն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
Ալբերտ Ս.-ն հայտնաբերվել է մայիսի 14-ին Երևան-Աբու Դաբի չվերթի հաշվառումից հետո:
Նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 174.1-րդ հոդվածի (փողերի լվացումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: