Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցագործության մասին դիմումներից մեկին

ՀՀ գլխավոր դատախազություն
Տվյալ դիմումն առնչվում է սահմանազատման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվե» նախաձեռնության կողմից սահմանազատման գործընթացի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահելու փաստի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել»,– նշեցին դատախազությունից։
Հիշեցնենք` «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 14-ին։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտնել էր, որ սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում 2 հանձնաժողովի հայտարարության հիման վրա, օրենքից դուրս է։
Նախաձեռնության անդամները հանցագործության մասին ևս մեկ հաղորդում են ներկայացրել դատախազություն, որը վերաբերում է ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի փաստացի գրավման հետ կապված ապօրինություններին։ Դիմումում եղել է տեղեկություն մարդկանց խոշտանգման, անհամաչափ ուժի կիրառման, մարդկանց երթևեկության և տեղաշարժի սահմանափակման, ԶԼՄ–ների աշխատանքի ազատության սահմանափակման և այլնի մասին։