ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը օդանավում բախվել է մեկ այլ օդանավի

Այս պահին հետաքննություն է ընթանում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր Boeing 757 ինքնաթիռը Ֆլորիդայի «Ուեսթ Փալմ Բիչ» միջազգային օդանավակայանում վարելու ժամանակ բախվել է մեկ այլ ինքնաթիռի: Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։
Դաշնային ավիացիոն վարչության հայտարարության մեջ ասվում է, որ մասնավոր Boeing 757-ը բախվել է կայանված կորպորատիվ ինքնաթիռին Հարավային Ֆլորիդայի օդանավակայանում:
Ուզում էին չեզոքացնել նախագահի թեկնածուին, ստացվեց հակառակը. Թրամփն ու ընտրարշավը
Ներկայում հետաքննություն է ընթանում, դեռևս չի հստակեցվում, թե ում է պատկանել այն ինքնաթիռը, որին բախվել է Թրամփի Boeing-ը։