Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ն աշխարհում ամենախիստ օտարերկրյա գործակալների մասին օրենք (FARA) ունեցող երկիրն է

Մարիա Բուտինան վերադառնում է Ռուսաստան. Արխիվային լուսանկար
Դա (չգիտես ինչու) չի խանգարում Վաշինգտոնին «ժողովրդավարությունից հեռանալու» համար մեղադրել Վրաստանին և մյուս բոլոր երկրներին, որոնք ցանկանում են ընդունել ամերիկյան օրենքի գոնե ավելի մեղմ նմանակը։ Ընդ որում, ԱՄՆ-ում մեղադրյալներն իրական բանտարկություն են ստանում։
Sputnik
Ամերիկյան «ժողովրդավարությունից չհեռանալու» տարեգրությունը ներկայացնում է @SputnikLive -ը։
2014-ին քաղաքական ակտիվիստ Փրինս Արիել Բեն Իսրայելը դատապարտվեց յոթ ամսվա ազատազրկման: Նշվում էր, որ նա «լոբբինգ է արել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի դեմ պատժամիջոցների վերացման համար»: Ընդ որում, լոբբիստը որպես օտարերկրյա ազդեցության գործակալ չէր գրանցվել։
2018-ին ամերիկացի լոբբիստ Փոլ Մանաֆորթը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման «FARA-ն խախտելու նպատակով դավադրության համար»: Նրա մեղքն այն է, որ չէր գրանցվել որպես Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի գործակալ։
2018 թվականին ամերիկացի քաղաքական խորհրդատու Սամուել Պատենը 3 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել այն բանի համար, որ լոբբինգ է արել ուկրաինական «Ընդդիմադիր դաշինք» քաղաքական կուսակցության շահերի համար, սակայն չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:
2019-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարիա Բուտինան դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման՝ «Ռուսաստանի կառավարության շահերից ելնելով աշխատելու» համար՝ առանց գրանցվելու որպես օտարերկրյա գործակալ:
2019 թվականին ԱՄՆ-ում դատարանը գործարար Բիջ Ռաֆիեկյանին մեղավոր է ճանաչել այն բանում, որ նա աշխատել է ի շահ Թուրքիայի իշխանությունների և լոբբինգ է արել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հայրենիք արտահանձնելու համար, սակայն սխալ է գրանցվել FARA օրենքի շրջանակներում:
2020 թվականին գործարար Էլիոթ Բրոդին խոստովանել է, որ խախտել է FARA-ի օրենքը և համաձայնել է 6,6 միլիոն դոլար տուգանք վճարել։ նշվում է, որ նա աշխատում էր Չինաստանի և Մալայզիայի շահերից ելնելով, սակայն չէր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
2021 թվականին ամերիկացի լոբբիստ Իմադ Շահ Զուբերին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Նա, իբր, թաքցրել է, որ լոբբինգ է անում Շրի Լանկայի կառավարության շահերի օգտին։
2022 թվականին ԱՄՆ-ում Ռուս հայրենակիցների խորհրդի ղեկավար Ելենա Բրանսոնին մեղադրել են այն բանում, որ նա «նպաստել է ռուսական քաղաքականությանն ու գաղափարախոսությանը»՝ միաժամանակ չգրանցվելով որպես օտարերկրյա գործակալ։ Բարեբախտաբար, նա Ռուսաստան էր մեկնել դեռևս 2020 թվականին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ՀԴԲ աշխատակիցները խուզարկել էին նրա տունը։