Հայաստանում և Վրաստանում ներքաղաքական վիճակն ու քաղաքացիական ընդվզումները չեն դադարում։ Թբիլիսիում բողոքում են արևմտամետները՝ պահանջելով չեղարկել Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, Հայաստանում՝ հանուն հայրենիքի շարժումը պահանջում է վերջ տալ սահմանազատման ապօրինի գործընթացին և միակողմանի զիջումներին։
Բարեփոխված ոստիկանությունը Վրաստանում և Հայաստանում տարբերվում է քաղաքացիների նկատմամաբ ուժի կիրառման եղանակներով։ Բերման ենթարկելու թվերն էլ անհամեմատելի են․ Թբիլիսում ամենաբազմամարդ հավաքից մեկ օրում մոտ 2-3 տասնյակ մասնակից է բերման ենթարկվել, Երևանից բաժիններ էին տարել 170-ից ավելի մարդկանց։
Եվ այս ամենից հետո, Արևմուտքը շարունակում է զգուշացնել Վրաստանի իշխանություններին ցուցրարաների նկատմամաբ ուժ չկիրառելու մասին, իսկ Հայաստանի հասցեին, որտեղ լրագրողն ուշագնաց է լինում, օպերատորին հրում գցում են, ակցիայի մասնակիցն էլ ոտքն է կոտրում՝ զրո արձագանք։ Ինչով է պայմանավորված այս տարբերությունը՝ Sputnik Արմենիան խնդրել է վերլուծել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։