Մարդը, որը հեծանիվով էր շրջում, հիմա ոստիկաններով պարալիզացրել է քաղաքը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Sputnik
Երևանն այսօր աննախադեպ իրավիճակում է եղել․ ամբողջ կենտրոնը մի քանի ժամ պարալիզացված էր։ Ոստիկանությունը փակել էր ոչ միայն փողոցները, այլև՝ մայթերը։ Պատճառն այն էր, որ Օպերայի և բալետի թատրոնում պետք է կայանար ՎԶԵԲ-ի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Տավուշը հանուն հայրենիքի շարժումը նախօրին հայտարարել էր, որ պատրաստվում է ակցիա իրականցնել՝ անհամաձայնություն հայտնելով սահամանզատման գործընթացին ու միակողմանի զիջումներին։ Չնայած ոստիկանական աննախադեպ միջոցառումներին, ակցիան կայացել է․ Փաշինյանի շարասյունը Օպերայի շենք հասել է սուլոցների և վանկարկումների ուղեկցությամբ։