Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից, Հայաստանն էլ կատարում է. Տաթևիկ Հայրապետյան

Sputnik
Հայաստանն ու Ադրբեջանն առանց միջնորդի սահմաններն են գծում և պայմանավորվում են խաղաղության պայմանագրի շուրջ։ ԵԱՀԿ գործող նախագահի հետ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարարն ամենամեծ արդյունքը համարել է այն, որ գործընթացներն իրականացնում են երկու պետությունները` ուղիղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստանի գործընկերոջ հետ Ալմաթիի հանդիպումը` այն համարելով պատմական։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի բնորոշմամբ` Ադրբեջանը գոհ է, որովհետև խոսում է ուժի դիրքերից, Հայաստանն էլ կատարում է։ Փորձագետի համար տարակուսելի է, որ գոհ է նաև հայկական կողմը։