ԵԱՀԿ-ն ինքն իր անատամ հայտարարություններով դարձավ անպիտան կառույց. Գրիգոր Բալասանյան

Sputnik
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ալիևը հայտարարեց, որ ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Սա Ադրբեջանի ցնակությունն էր միշտ. ընդ որում Ալիևը չի էլ թաքցրել և ուղիղ հայտարարել է, որ համանախագահների ինստիտիտը ծառայել է «ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակությանը»։ Հիմա Ադրբեջանն ունի և շարունակում է ստանալ ինչ ուզում է` առանց միջնրոդների։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով` ԵԱՀԿ-ն ինքն իրեն հասցրեց սեփական անպետքության. կողմերին կոչ անող անատամ հայտարարություններն ի վերջո ԵԱՀԿ Մինսկի Խումբը դարձրեցին անպիտան կառույց։