ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ Վոլգոգրադի մարզի «Կոտլուբան» կայարանում բեռնատար գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից։ Հրդեհ է բռնկվել դիզվառելիքի ցիստեռնում և փայտանյութի վագոնում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Վագոնները ռելսերից դուրս են եկել կողմնակի անձանց միջամտության հետևանքով:
ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգը ստացել են Մոսկվայի ժամանակով 01:55-ին։
«Հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկը ժամը 03:38–ին մարել է հրդեհը», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տուժածներ չկան: Գնացքների երթևեկությունը վերականգնվել է մեկ ուղղությամբ:
«Baza» Telegram–յան ալիքի տվյալներով՝ գնացք ռելսերից դուրս է եկել ԱԹՍ–ի հարձակման պատճառով։ Նախնական տվյալով՝ մեկ ցիստեռն պայթել է, դրանից հետո վառելիքի արտահոսք է սկսվել։