ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովին, որը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ երբ կաշառքի գումարը գերազանցում է 1 միլիոն ռուբլին, պատժի առավելագույն չափը 15 տարվա ազատազրկումն է։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր Կուզնեցովի դեմ քրեական գործ հարուցելու մասին: Քննության վարկածով՝ 2021-2023 թվականներին, լինելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետ, Կուզնեցովը առևտրային կառույցների ներկայացուցիչներից կաշառք է ստացել նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար։ Կուզնեցովը կալանավորվել է այսօր։