ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՌԴ Պետդուման հաստատել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի առաջարկած բոլոր նախարարներին և փոխվարչապետներին:
Ով ինչի համար է պատասխանատու․
Ռոման Ստարովոյտ - տրանսպորտ
Անտոն Ալիխանով - արդյունաբերություն և առևտուր
Սերգեյ Ցիվիլյով - էներգետիկա
Օքսանա Լուտ - գյուղատնտեսություն
Միխայիլ Դեգտյարյով - սպորտ
Անտոն Կոտյակով – աշխատանքի նախարարություն
Ալեքսանդր Կոզլով – բնական ռեսուրսներ և էկոլոգիա
Սերգեյ Կրավցով – լուսավորություն
Օլգա Լյուբիմովա – մշակույթ
Մաքսիմ Ռեշետնիկով - տնտեսական զարգացում
Անտոն Սիլուանով – ֆինանսներ
Միխայիլ Մուրաշկո - առողջապահություն
Վալերի Ֆալկով - գիտություն և բարձրագույն կրթություն
Իրեկ Ֆայզուլին - շինարարություն և կոմունալ ծառայություններ
Ալեքսեյ Չեկունկով - Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացում
Մաքսուտ Շադաև - թվային զարգացում, կապ և զանգվածային հաղորդակցություն
Լիագումար նիստը, որի ընթացքում Պետդումայի պատգամավորները հաստատել են Ռուսաստանի կառավարության նոր կազմը, տևել է 8 ժամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր կառավարության հետ կհանդիպի բոլոր թեկնածությունների հաստատումից հետո: