ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում մայիսի 8–ին նորածին երեխային լքած մայրն այսօր հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ մայրը Շիրակի մարզի բնակչուհի է, ծնված 2000 թ.։
Նշվում է, որ նա ներկայացվել է քննչական բաժին։