Նիկոլայ Պատրուշևը նշանակվել է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնում

Վլադիմիր Պուտինի մեկ այլ օգնական է դարձել Տուլայի շրջանի նախկին ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին նշանակել է ՌԴ նախագահի օգնական: Տեղեկությունը նշված է Կրեմլի կայքում։
Մեկ այլ հրամանագրով ՌԴ նախագահի օգնական է նշանակվել Տուլայի նախկին մարզպետ Ալեքսեյ Դյումինը, որն ավելի վաղ ազատվել էր այդ պաշտոնից:
Պուտինը Պատրուշևին ազատել է պաշտոնից, Շոյգուն կդառնա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը
Նշվում է նաև, որ Պուտինը Վլադիմիր Մեդինսկուն, Դմիտրի Միրոնովին, Անդրեյ Ֆուրսենկոյին և Յուրի Ուշակովին վերանշանակել է ՌԴ նախագահի օգնականներ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Դմիտրի Պեսկովը:
Անտոն Վայնոն վերանշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Միշուտինը նշանակվեց ՌԴ վարչապետ. Պուտինը ստորագրել է հրամանագիրը