Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Կիևի գիշերային մղձավանջը». CNN-ը՝ Խարկովի մարզում ՌԴ ԶՈւ-ի հաջողությունների մասին

Հոդվածի հեղինակը գրում է, որ աշխարհի երկրների մեծ մասն արդեն հոգնել են ուկրաինական հակամարտությունից, և Կիևին աջակցությունը շարունակելու նրանց պատրաստակամությունը մարում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ամերիկյան CNN հեռուստաալիքը հոդված է հրապարակել, որում մռայլ պատկեր է ուրվագծում ուկրաինական բանակի համար: Հեռուստաալիքի մեկնաբան Նիք Փեթոն Ուոլշը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է, այնինչ ռուսական զորքերը հաջողություն են ցուցաբերում՝ առաջ շարժվելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտու միանգամից մի քանի առանցքային ուղղություններով:
Հոդվածում ընդգծվում է, որ ռուսական ուժերի՝ ներկայում նկատվող ակտիվությունն աննախադեպ է 2022 թվականի մարտից ի վեր։
Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
«Ռուսաստանը խթան ունի, որը 2022 թվականի մարտից ի վեր դիտարկվող որևէ բանի նման չէ։ Ուկրաինան ստիպված է ընդունել, որ ներկայիս իրավիճակը վատ է»,-նշել է լրագրողը։
Հոդվածում նշվում է, որ ուկրաինացի զինվորականներն ընդունում են ռուսական զորքերի մարտավարական հաջողությունները, ինչպես նաև Կիևի վիճակի «զգալի վատթարացումը»: Պարբերականի դիտարկմամբ՝ Կիևում հատուկ անհանգստություն է առաջացնում Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի հաջող առաջխաղացումը, որը հատուկ գործողության մեկնարկից ի վեր կարծես թե ամենաարագընթաց տեմպերն ունի»,–կարծում է հոդվածի հեղինակը։
«Ուկրաինայի համար լուրերը ոչ թե պարզապես վատ են, այլ օրեցօր վատթարանում են, քանի որ ռուսական զորքերը մի քանի ուղղություններով առաջ են շարժվում հատուկ ռազմական գործողության գոտում»,–ասվում է հոդվածում:
CNN-ը, հղում անելով Կիևում իր աղբյուրներին, գրում է, որ ուկրաինական ղեկավարությունը խոստովանում էՄոսկվայի հաջողությունները և տագնապով է գնահատում ստեղծված իրավիճակը:
ԱՄՆ-ն սահմանափակված է Ուկրաինայի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու առումով. CNN
ՌԴ զինվորականների հաջողությունները Ուկրաինայի զինված ուժերին ստիպում են նահանջել դիրքերից։
«Կիևի համար գիշերային մղձավանջ է սկսվել»,-փաստել է Ուոլշը՝ նշելով, որ ուկրաինական բանակի հետագա նահանջը հղի է ԴԺՀ-ի տարածքների մի մասի կորստով, որոնք Կիևն ու Արևմուտքը համարում են Ուկրաինայի Դոնեցկի շրջանի մաս:
Հոդվածում ընդգծվում է ևս մեկ լուրջ խնդիր, որին բախվում է Ուկրաինան՝ հակամարտության նկատմամբ դաշնակիցների վերաբերմունքի փոփոխությունը։
Հոդվածի հեղինակը գրում է, որ աշխարհի երկրների մեծ մասն արդեն հոգնել են ուկրաինական հակամարտությունից, և Կիևին աջակցությունը շարունակելու նրանց պատրաստակամությունը մարում է: