ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են Ուկրաինայի կողմից արձակված «Vampire» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 25 արկ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձերը կանխվել են։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով 25 ռեակտիվ արկ է ոչնչացվել Բելգորոդի մարզի երկնքում», - նշել են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները՝ Բելգորոդը, Բրյանսկը, Կուրսկը և Վորոնեժը: