ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունները կեղծ և մանիպուլյատիվ բնույթի են։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ նման լուրեր են շրջանառում սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր։
«Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը։ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են»,– ընդգծել է ՊՆ–ն։
Գերատեսչությունը նշել է, որ ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են ՀՀ–ում, իսկ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թ. զորակոչային միջոցառումներին: