ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը։ Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց համապատասխան որոշման նախագիծը։
«Առաջարկը եղել է ԿԳՄՍՆ–ից, բայց դերասանի հարազատները մասնակցել են արձանի տեսքի որոշման գործընթացին»,– ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Արձանը կտեղադրվի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին հարող տարածքում` Սայաթ–Նովա 4 հասցեում։
Բրոնզե արձանը կքանդակի Արմենակ Վարդանյանը։
Երվանդ Մանարյանի արձանը նախատեսվում է տեղադրել 2024 թ–ի աշնանը։ Այն նվիրված կլինի դերասանի 100–ամյակին։
Հիշեցնենք` 96–ամյա Երվանդ Մանարյանը մահացավ 2020 թվականի փետրվարի 20-ին։