ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել․ Ալիև

Իլհամ Ալիև
Ալիևն ընդգծել է, որ Բաքուն բարձրացրել է այդ հարցը և որևէ պատճառ չի տեսնում, որ հայկական կողմն էլ չհամաձայնի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ժամանակն է լուծարել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ։
«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմություն է դարձել, այն գոյություն չունի, ուստի ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները», - ասել է Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ հանդիպմանը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետևանքների վերացման, «ադրբեջանական տարածքների ազատագրման» և «տեղահանվածների» վերադարձի համար, իսկ հիմա Երևանի և Բաքվի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:
Բորգը Փաշինյանին հայտնել է` ԵԱՀԿ–ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը