ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։