«Եվրասիական ինտեգրման գործընթացներն այսօր ավելի նշանակալից են դառնում հատկապես տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների զարգացման դինամիկայի ֆոնին»,-«Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում իր ելույթում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով` առկա լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ Արևմուտքի կողմից վարվող պատժամիջոցային քաղաքականության և միջազգային առևտրի հաստատված հիմքերի «ապամոնտաժման» պայմաններում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայունությունը։
«ԵԱՏՄ-ն դարձել է արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունը նպաստում է առևտրի աճին, փոխադարձ ներդրումներին, գործարար կապերի ակտիվացմանը, համագործակցության ընդլայնմանը։ Այս ամենը տնտեսական օգուտներ են բերում միության անդամներից յուրաքանչյուրին»,-ընդգծել է Կոպիրկինը: