Ոչմիթիզական լինելն իրականում այնքան էլ վատ բան չի, որքան թվում է ոմանց. վերհիշելով 2021-ի մայիսը

Sputnik
Ուղիղ երեք տարի առաջ մայիսյան այս օրերին սկսվեց Հայաստանի սողացող օկուպացիան։ Առանց մարտերի, առանց կրակոցների, առանց կատաղի դիմադրության։ Համոզված եմ՝ նման բան հայաստանցիներից որևէ մեկը, նույնիսկ ամենատարեցը, իր կյանքի ընթացքում երբեք չէր տեսել։ Միգուցե՝ 1990-ականների առաջին կեսին, երբ հայերը իրենց վերահսկողությունը հաստատեցին հսկայական տարածքների նկատմամբ, ադրբեջանցիներին էլ հաջողվեց ինչ-որ սահմանափակ տարածքներ ստանալ, բայց այն ժամանակ պատերազմ էր։ Այս դեպքում՝ 2021 թվականին, պատերազմը փաստորեն միակողմանի էր շարունակվում։ Միանգամայն ճիշտ եք՝ շատ դժվար է պատկերացնել միակողմանի պատերազմ։ Ժամն է՝ լսելու Դուլյանին։